Վարչապետի որոշմամբ` Վայոց ձորի փոխմարզպետ է վերանշանակվել

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Խաչատրյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում: Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է Կառավարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել