Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր, ինչպիսի՞ պայմաններ ներառել պայմանագրում՝ բացասական հետևանքներից խուսափելու համար. այս և այլ հարցեր այսօր քննարկվեցին «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի  շրջանակներում:

Մինչ դասընթացի մեկնարկը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը դպրոցի ունկնդիրների հետ ամփոփեց կատարված աշխատանքները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Իրավաբան Առնոլդ Վարդանյանը ներկայացրեց պայմանագրի կառուցվածքը տիպային օրինակներով, նշեց, թե պայմանագրի համար էական նշանակություն ունեցող ինչպիսի տվյալներ է հարկավոր ներառել, խոսեց իրավակիրառ պրակտիկայի և իրավամտածողության մասին:

Դասընթացն անցավ բուռն քննարկումներով, ունկնդիրներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել