Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար նախատեսված դպրոցի հերթական դասընթացը մեկնարկեց քաղաքացիների հետ շփման նուրբ հարցերի քննարկումից: Այս մասին տեղեկանում ենք «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունից: Մինչ հիմնական թեմաներին անցնելը փաստաբան Մարիամ Զադոյանը և իրավաբան Առնոլդ Վարդանյանը անդրադարձան նախորդ դասընթացի արդյունքներին:

Այսօր առաջին բանախոս՝ փաստաբան Մարատ Ատովմյանը խոսեց քաղաքացիների հետ շփման հմտությունների մասին: Նա երիտասարդ իրավաբաններին ներկայացրեց պրակտիկ մի քանի դրվագ, երբ հոգեկան շեղումներ ունեցող քաղաքացիները վիրավորել են փաստաբանին կամ պաշտոնյային, անգամ ֆիզիկապես սպառնացել: Եղել են դեպքեր, երբ քաղաքացին իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով այցելել է համապատասխան գրասենյակ դանակը գրպանում, կամ պետական մարմնից մերժում ստանալով այցելել է համապատասխան պաշտոնյաներին և ապակու կտորը փորի մոտ պահելով սպառնացել է ինքնասպանություն գործել, եթե իր պահանջը չբավարարվի: Նման դեպքերում անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, քաղաքացու պահվածքը չընդունել որպես անձնական վիրավորանք և իր հետ չբռնվել լեզվակռվի կամ ձեռնամարտի: Պետք է հանգիստ բացատրել, որ վիրավորելով, սպառնալով նրանք երբեք չեն հասնի դրական արդյունքի:

Բացի տետատետ շփումից պարոն Ատովմյանը նաև անդրադարձավ փաստաթղթերի հետ աշխատանքին:

Հաջորդ դասավանդողը՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն էր, ով ներակայացրեց դիմումի կազմման հմտություններն ու առանձնահատկությունները: Նրա խոսքերով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրային ծառայություններ մատուցող և այլ կազմակերպություններին, ֆիզիկական անձանց հասցեագրված դիմումները պետք է ունենան հետևյալ կառուցվածքը՝  ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասեր:

Այնուհետև նա մեկ առ մեկ ներկայացրեց այս հատվածները:

Մինչ այս տեղեկացրել ենք, որ իրավաբանական ընկերությունը կազմակերպում է բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել