Հոկտեմբերի 20-ին անցկացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։ Նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ բոլոր դատական ատյաններն անցնելով, Կոնսերվատորիայի այգին վերադարձվել է քաղաքապետարանի լիազորության դաշտին։
Նա հանձնարարեց սկսել մաքրման աշխատանքները և սկսել դիտարկել այգու վերակառուցման և կանաչապատման հետ կապված բոլոր առաջարկները։
«Սա մեր ամենակարևոր այգիներից մեկն է, որը գտնվում էր շատ վատ վիճակու։ Շատ ութախ եմ որ իրավական հարցերը մոտեցել են ավարտին և բոլորի, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց Ավինյանը։