Առաջարկվում է Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների վերաբնակեցում իրականացնել, բնակիչների մի մասը դեմ է

Այսօր տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի ավագանին քննարկեց Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։ Այս շենքերը 4-րդ կարգի վթարային շենքեր են՝ փլուզման ռիսկայինությամբ։ Շենքերի տեղում նոր շենքերի կառուցման և բնակիչների նոր բնակարաններով ապահովման ծրոգիրը քաղաքապետարանը սկսել է 2022 թվականի սեպտեմբերին։  «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Անետա Բաբայանը տեղեկացրեց, որ այս պահին կնքել են 61 գույքի պայմանագրեր, ևս մեկը նախատեսվում է կնքել հոկտեմբերի 21-ին։ Մյուս գույքերի առումով ներկայացվել են դատական հայցեր, որոնցից 5-ը վարույթ են ընդունվել, մյուսները՝ ոչ։

«Երևանի քաղաքապետարանը էստեղ հատուկ պարտավորություն չունի, սա մենք անում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունը ամենից վեր է։ Բայց կան բնակիչներ, որոնք փաստացի չեն գիտակցում, որ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում։ Նախորդ երկու տարվա ընթացքում մենք 70 բնակարան ենք հատկացրել։ Մենք ուզում ենք Ձեզ օգնել, Դուք չեք ուզում, մենք էլ ինչ անենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դիմադրում են, իրենց հետ փորձաքննությունով հարցը կկարգավորենք»,- ասաց քաղաքապետը։

Ծրագրով նախատեսված է ընտանիքներին տրամադրել առնվազն նույն մակերեսով բնակարան տրամադրել, կամ ավելի մեծ՝ հաշվի առնելով, որ նորակառույց շենքը կարող է ավելի մեծ տարածք ունենալ։ Շենքերի 61 բնակարաններից 14-ի սեփականատերերը չեն ընդունում առաջարկը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել