Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ-ից։
« Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Հորդորում ենք՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները:
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հայտարարության մեջ։