Երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար նախատեսված դպրոցը շուտով կմեկնարկի: Այս մասին տեղեկանում ենք «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունից:
Մինչ այս տեղեկացրել ենք, որ իրավաբանական ընկերությունը կազմակերպում է բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար:
Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ: Շատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում, դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:
Ի՞նչ կստանան մասնակիցները այս դպրոցից: Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, բանակցությունների վարման հմտություններ, իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, իրավաբանական անգլերենի գիտելիքներ, այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ: Դպրոցի տևողությունը 2 ամիս է:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը: