Ոստիկանությունն ու քաղաքացիական անձինք խոչընդոտել են Հայր Շնորհքի մուտքը Հովհաննավանք․ Արա Զոհրաբյան

Ինչպես Iravaban.net-ը հայտնում է, Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ոստիկանության և քաղաքացիական անձանց համատեղ ուժերով խոչընդոտել Հայր Շնորհքի մուտքը Հովհաննավանք՝ Սուրբ և Անմահ պատարագ մատուցելու նպատակով: Նախնականում մեքենայի մուտքը խոչընդոտվել է, իսկ հետագայում՝ ոտքով եկեղեցու մոտ գնալիս:

Զոհրաբյանը տեսանյութին կից գրել է. «Իրավասու հոգևորականի մուտքի խոչընդոտման պատասխանատուն իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»: Նա նաև նշել է՝ «Խոչընդոտողների թվում եղել են նաև բարեխիղճ մարդիկ, ովքեր գտնվում էին այս իշխանության կեղծ քարոզչական թեզերի ազդեցության ներքո»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել