2025 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է մահվան 5 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարության, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով, և 1-ը, ցավոք, ինքնասպանության:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար ֆեյսբուքյան էջից։
«Սպանության դեպք 2025 թվականին բանակում չի արձանագրվել։
Իհարկե, սա շատ դրական տենդենցի մասին է խոսում։ Սակայն մենք սրանով չենք բավարարվում, որովհետև եղած դեպքերը շարունակում են մեզ համար մտահոգիչ լինել, և աշխատելու ենք, որպեսզի սրանք նույնպես կարողանանք բացառել»,- նշվում է ՊՆ մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ։


