«Հոգեւոր նորոգում. հաջորդ կիրակի նույնպես կհանդիպենք Հովհաննավանքում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել, որում կից գրել է. «Հոգեւոր նորոգում. հաջորդ կիրակի նույնպես կհանդիպենք Հովհաննավանքում»։

«Այսօր մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը նախևառաջ և մեծապես նորոգման օրակարգ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգ։ Բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների, մեզնից յուրաքանչյուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ։ Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին, և այսօրվա պատարագը իմ հոգու և հոգեվոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է։

Ուզում եմ նաև ասել, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»-ասվում է տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել