Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու հարցում. ԱԳՆ-ն ՝ Հայ մամուլի օրվա առիթով

Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի սոցիալական էջից:

«Այսօր հպարտությամբ նշում ենք Հայ մամուլի օրը՝ ի նշանավորումն 1794 թվականին հայկական առաջին պարբերականի հրատարակման։ Սա արտացոլում է լրագրության էական դերը՝ տեղեկացված և դիմացկուն հասարակության խթանման գործում։ Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում»,-գրել է ԱԳՆ խոսնակը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել