Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ 50-ամյա տղամարդը Իծաքար բնակավայրի «Աղսու» կոչվող հանդամասում կառուցած իր տաղավարում և նույն բնակավայրում գտնվող անասնապահական ֆերմայի հարակից տարածքում աճեցնում է կանեփ և պատրաստում մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, հոկտեմբերի 2-ին 50-ամյա տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կատարված զննությամբ վերոնշյալ հանդամասում և անասնաֆերմայի հարակից տարածքում հայտնաբերվել են կանեփի թփեր, իսկ 50-ամյա տղամարդու տանը՝ 16,17 գրամ դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված և կանեփի սերմեր:
Հանգամանքները պարզվում են:
50-ամյա տղամարդը աճեցնում է կանեփ և պատրաստում մարիխուանա տեսակի թմրամիջոց. ոստիկանները բացահայտեցին դեպքը

