Վարչապետի հրամանով Կամո Աշրաֆյանն ազատվել է Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրաման՝ Կամո Աշրաֆյանին Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Կամո Ալեքսանի Աշրաֆյանին 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ազատել Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել