Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, հրդեհը մարելու համար հրշեջ-փրկարարական ջոկատներից ընդհանուր առմամբ 9 մարտական հաշվարկ էր մեկնել, հրդեհը մեկուսացվել էր կեսգիշերն անց, մարվել 2.31 -ին: Այրվել է 2 արվեստանոց՝ Արտկվարտալում, մոտ 375 քմ՝ երկհարկանի փայտե կոնստրուկցիանրով շենքի երկրորդ հարկն ու տանիքը:
Iravaban.net-ը ներկայացնում է իրավիճակը հրդեհից հետո։



