Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել