Գլխավոր դատախազի հրամանով Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրաման՝ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Դավթի Սարգսյանին փոխադրել Տավուշի մարզի դատախազի պաշտոնին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից։

Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Դատախազության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 60-րդ հոդվածի 1-ին մասով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել