Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց

Այսօր տեղի ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով եզրափակիչ դատական նիստը։ Աջապահյանին դատական նիստերի դահլիճում ներկաները դիմավորեցին ծափահարություններով։

Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ճանաչեց մեղավոր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ վերդիկտի նույնն է թողնվել նաև խափանման միջոցը՝ կալանքը որոշակի սահմանափակումներով։

Գործով լրացուցիչ դատական նիստ նշանակվեց, այն կանցկացվի սեպտեմբերի 29-ին։

Նիստի ավարտին դատարանի դահլիճում ներհաները հնչեցրին Տերունական աղոթքը։

Հիշեցնենք, որ   Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ից կալանավորված էր։ Սեպտեմբերի 2-ին  կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս 1 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի էությանն նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել