Այսօր գործող հետվճարի համակարգը ոչ միայն թույլ է տալիս կենսաթոշակառուներին ու նպաստառուներին իրենց իսկ ձեռքով բարձրացնել իրենց թոշակն ու նպաստը, այլև նպաստում է ստվերի վերացմանը ՀՀ-ում, ինչն էլ գեներացնում է հավելյալ հարկեր, որից էլ վճարվում են այդ կենսաթոշակներն ու հարկերը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը.
«Մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը մոտավորապես միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում: Միջին հետվճարը 12 տոկոսի պայմաններում մոտ 4000-4100 դրամ է, և քաղաքացիները, որոնք ստանում են նպաստ ու կենսաթոշակ, կարող են կրկին, ինքնուրույն կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները»,- ասաց նախարարը: