ԱԺ-ում քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից։

Նախագծով առաջարկվում է՝

  • ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս,
  • Պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում այն կօգնի՝

  • ներգրավել ավելի փորձառու և բանիմաց մասնագետներ,
  • կանխել ծառայողների արտահոսքն այլ ծառայություններ, որտեղ կոչումով ծառայության ստաժը հաշվարկվում է։

Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել