Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրաման՝ Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Արթուրի Մուրադյանին փոխադրել Երևան քաղաքի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից։
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Դատախազության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 60-րդ հոդվածի 1-ին մասով։