ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 15 միլիոն դրամը գերազանցող դեղորայքի ներմուծման փորձը

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը։ Iravaban.net-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեից։

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։
Օրերս պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ, մեքենայի հետնամասում  նկատվել  է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն թաքստոց։  Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զննման անգար։

Մաքսային սպասարկման և հսկողության 2-րդ բաժնի Մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված և հարմարեցված թաքստոցից  հայտնաբերվել են 78 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր:  Այսպես, քաղաքացին փորձել է ապօրինի բեռը ներմուծել Հայաստանի Հանրապետություն՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը:

Դեպքի առնչությամբ, Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով,  կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ  իրավաբանական վարչություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել