«Տղաների ակումբը» պետք է ընդունի, որ կանայք իրենց հավասար գործընկերներն են․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, որն անցկացվել է «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրի ներքո, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» պանելային քննարկմանը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից։

Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսը և Զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Փաթենը։

«Մեզ համար այս օրակարգը թվերի մասին չէ, սա մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին է։ Եթե կարճ ասեմ, սա հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին է։ Ես խորապես հավատացած եմ, որ աշխարհում ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջխաղացում ունենա ղեկավար պաշտոնի միայն նրա համար, որ նա կին է։ Եվ գիտե՞ք ինչ, «տղաների ակումբը» պետք է ընդունի, որ կանայք իրենց հավասար գործընկերներն են և կարող են հավասար դեր ունենալ հասարակությունն առաջնորդելու գործում», – իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել