Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցում նախորդ դասը նվիրված էր ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի առանձնահատկություններին ու նրբություններին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում դպրոցի ունկնդիր Շուշան Շահինյանը նշում է, որ պայմանագրի այս ձևին ծանոթացել է համալսարանում. «Սակայն բոլորվին այլ է, երբ պրոֆեսիոնալ և պրակտիկայում այս հարցին առնչվող փաստաբանն է ներկայացնում նրբությունները: Այս դպրոցի դեպքում կարևորը հենց դա է, որ թեմաներն ուսումնասիրում ենք պրակտիկ և պրոֆեսիոնալ մասնագետների հետ»:

Ունկնդիրներից Թագուհի Փիրուզյանն էլ կարևորեց վերոնշյալ պայմանագրերի կազմման հմտությունները սովորելը, նրա խոսքով, ավելի հետաքրքիր էր պայմանագրով կողմերի համար նախատեսված պատասխանտվության ինստիտունին վերաբերող հատվածը, որով կարգավորվում են այն հարցերը, երբ չեն կատարվում պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը

«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Լիազորագրի կազմման հմտությունների ուսուցանում Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ժամանակ

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց. թեման՝ անգլերեն իրավաբանություն և վարչական ակտեր

Հայցադիմումի կազմման հմտությունները՝ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի հերթական թեման

Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել