«Այս դպրոցը տալիս է պրակտիկ գիտելիքներ, որոնք չեմ ստացել համալսարանում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր Արմինե Չախալյանը: Նրա խոսքով, բուհում տեսականորեն ծանոթացել են ինչպես պայմանագրերի, այնպես էլ այլ իրավական փաստաթղթերի առանձնահատկություններին, սակայն այս դպրոցում են սովորել՝ ինչպես դրանք կազմել: Արմինե Չախալյանը հավելում է նաև, որ արդեն իսկ որոշակիորեն պատրաստ է՝ իրավաբանական պրակտիկ աշխատանքով զբաղվելու համար:
Ունկնդիրներից Արմանուշ Ղազարյանն էլ ասաց, որ նախորդ դասին սովորել են լիազորագրեր կազմել. «Սովորել ենք կազմել լիազորագիր, ինչը մենք չգիտեինք»:
Նշենք նաև, որ այսօր փաստաբան, դասընթացավար Սյուզաննա Սողոմոնյանն ունկնդիրներին ներկայացրեց անշարժ գույքի վարձակալության և առուվաճառքի պայմանագրեր կազմելու առանձնահատկություններն ու նրբությունները: Այնուհետև գիտելիքները պրակտիկայում ամրապնդելու համար ունկնդիրները թիմային աշխատանքներ կատարեցին:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար