Թեստ, ուսուցում, այնուհետև կրկին թեստ. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն չի անցնում սովորական դասընթացների կամ թրեյնինգների ձևաչափով: Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ով այսօր դպրոցի մասնակիցներին դասավանդում էր. «Ներկայացուցչության ինստիտուտը. լիազորագրի կազմման հմտություններ» թեման:
Թեստի միջոցով դասավանդողը փորձեց պարզել՝ գիտելիքների ի՞նչ պակաս ունեն ունկնդիրները և որտե՞ղ են բացերը, որպեսզի սեմինարի ընթացքում փորձի հնարավորինս արդյունավետ օգտագործել ժամանակը:
Այնուհետև սկսվեց դասախոսությունը, Սյուզաննա Սողոմոնյանը խոսեց ՀՀ-ում ներկայացուցչության ինստիտուտի մասին, անդրադարձ կատարեց լիազորագրի ժամկետներին, լիազորագրի դադարմանը և դրա հիմքերին:
Դասախոսության ընթացքում ունկնդիրները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար