Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրները նախորդ դասին սովորել են անաշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի կազմման առանձնահատկություններն ու նրբությունները:

«Շատ գոհ ենք՝ մանրամասն և հասկանալի բացատրելու և սովորեցնելու համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց դպրոցի ունկնդիր Անի Արշակյանը: Նա նշեց նաև, որ շուրջ երկու տարի աշխատել է մաքսային ընկերությունում, կազմել պայմանագրեր, սակայն այս դասընթացի ընթացքում իրենց սովորեցրել են առավել գրագետ և ճիշտ աշխատել:

Դպրոցից մեկ այլ ունկնդիր Ռուբեն Ժամագործյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սովորել է այնպիսի նրբություններ, որոնք շատերը, գուցե նաև իրավաբաններ, չգիտեն:

Ռուբենը նշում է, որ տեսականորեն այս ամենը գիտի, հեղինակավոր բուհում է սովորում և լավ կրթություն է ստանում, սակայն այս դպրոցում ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են իր գիտելիքները:

Այսօրվա դասընթացի ժամանակ դպրոցի ունկնդիրները սովորելու են իրավաբանական անգլերենի և լատիներենի տերմինաբանությունը:

Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Լիազորագրի կազմման հմտությունների ուսուցանում Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ժամանակ

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց. թեման՝ անգլերեն իրավաբանություն և վարչական ակտեր

Հայցադիմումի կազմման հմտությունները՝ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի հերթական թեման

Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել