Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի վերջին դասընթացները նվիրված էին սեփականության իրավունքին վերաբերող հարցերին և իրավաբանական անգլերենի և լատիներենի տերմինաբանությանը:
«Դասընթացը շատ լավ ֆորմատով է կազմակերպվում. մենք սկզբում ստուգում ենք մեր գիտելիքները, իսկ դասի վերջում ևս մեկ թեստ ենք գրում՝ ստուգվում է մեր առաջընթացը, թե ինչ ենք սովորել դասի ժամանակ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է դպրոցի ունկնդիր Աստղիկ Բաղդասարյանը:
Ունկնդիրներից Անի Հարությունյանն էլ նշում է, որ ինքն արդեն իսկ աշխատում է և հաճախ է առնչվում իրավաբանական փաստաթղթեր կազմելու խնդրին. «Ինքս աշխատում եմ և առնչվում եմ այդ պայմանագրերի հետ, բայց շատ նրբություններ կային, որոնց տեղյակ չէի և սովորեցի գրագետ կազմել»:
Ունկնդիրները նշում են, որ արդյունավետ է նաև իրավաբանական անգլերենի և լատիներենի դասընթացը. սովորել են տերմիններ, որոնք օգտագործվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային օրենսդրության և իրավական փաստաթղթերում:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար