Անհատական մոտեցում՝ յուրաքանչյուրի նկատմամբ. ինչո՞վ է կարևոր Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն՝ ըստ ունկնդրի

Յուրաքանչյուր իրավաբան պետք է գիտելիք ունենա ընդհանուր ոլորտից: Կարծում է Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր Արմանուշ Ղազարյանը:

Այս տեսանկյունից նա կարևորեց դպրոցի շրջանակներում տարբեր մարմիններ կատարած այցելությունները:

Նշենք, որ դպրոցի ունկնդիրները այցելել են Փաստաբանական պալատ, Վարչական վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, իսկ վերջին հանդիպումը Նոտարական պալատ էր, բացի այդ նախատեսվում է հանդիպումներ առաջին ատյանի դատարաններում, Վերաքննիչ քրեական դատարանում, ինչ պես նաև մշակութային միջոցառումներ:

«Այցելություններն ինձ համար հետաքրքիր են եղել, քանի որ կարևոր մարմիններ են եղել ընտրված, կազմակերպիչները ընտրել են այնպիսի մարմիններ, որ մենք միաժամանակ և՛ ստանանք գիտելիքներ, և՛ ժամանակն անցնի արդյունավետ: Գոհ եմ բոլոր հանդիպումներից, այս տեմպով որքան էլ շարունակվի, ես գոհ կմնամ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ի՞նչ թերություն է տեսնում, պատասխանեց. «Դեռևս չեմ հայտնաբերել թերություններ, իմ ակնկալիքներն արդարացվել են, նույնիսկ ավելին: Բուհում մեզ տալիս են տեսական գիտելիքներ, այստեղ՝ պրակտիկ»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ յուրաքանչյուր ունկնդրի ցուցաբերում են անհատական մոտեցում:

Այսօրվա դասընթացի շրջանակներում իրավաբան Առնոլդ Վարդանյանն ունկնդիրներին ներկայացրեց ապացույցների վերաբերյալ իրավակարգավորումները գործող Քրեական դատավարության օրենսգրքում: Բանախոսը նաև ներկայացրեց ապացույցների վերաբերյալ առկա կարգավորումները նաև ԱԺ-ի օրակարգում գտնվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:

Բացի այդ, այսօր ունկդիրները հանդիպում ունեցան «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նրանց առաջարկությունները, ինչպես նաև դպրոցի ունկնդիրների համար լրացուցիչ խորացված փուլ կազմակերպելու հնարավորությունը:

Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից: Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

«Այստեղ ստանում ես գիտելիքներ, որոնք հետագայում պետք են գալու աշխատավայրում»

Արժեքավոր գիտելիքներ և խորհուրդներ ենք ստանում. ունկնդիրը՝ Երիտասարդ իրավաբանների դպրոցի մասինս

Բավականին մեծ առաջընթաց եմ արձանագրել. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր

Դպրոցը շատ մեծ նպաստ ունի իմ որոշման կայացման վրա. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին

Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը

«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Լիազորագրի կազմման հմտությունների ուսուցանում Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ժամանակ

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց. թեման՝ անգլերեն իրավաբանություն և վարչական ակտեր

Հայցադիմումի կազմման հմտությունները՝ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի հերթական թեման

Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել