Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրներն այսօր հանդիպեցին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանի հետ. «Ես անմիջապես արձագանքեցի ձեզ հետ հանդիպման առաջարկին, քանի որ հետաքրքիր նախաձեռնություն է, հավաքվել են տարբեր բուհերից սովորող երիտասարդներ»:

Հանդիպմանը նախ Հ. Բեդևանյանը ներկայացրեց վարչական դատարանի ստեղծման պատմությունն ու ներկայիս կառուցվածքը, ինչ բյութի գործեր են քննվում վարչական դատարաններում, որոնք են հատուկ վարույթի գործերը, ինչ ընթացակարգով և կազմով են քննվում դրանք, ոլորտում առկա խնդիրները:

Նրա խոսքով, դատական ոլորտի ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ այսօր ունենք մասնագիտացված դատարաններ և մասնագիտացված դատավորներ: Եթե նախկինում բոլոր դատավորները քննում էի տարբեր բնագավառի գործեր, ապա ներկայուսմ կան դատավորներ, ովքեր օրինակ քննում են սնանկության գործերը, անչափահասների ներգրավվածությամբ քրեական գործերը և այլն. «Իմ անձնական կարծիքն այն է, որ դատավորները պետք է ավելի մասնագիտանան, քանի որ այդպես էապես բարձրանում է արդարադատության որակը: 2005 թվականին ընդունված դատական ակտերը և այժմ ընդունվող դատական ակտերը չենք կարող համեմատել»,- ասաց Հ. Բեդևյանը:

Անդրադառնալով վարչական դատարանի ստեղծման պատմությանը, Հովսեփ Բեդևյանը պատմեց, որ սկզբնական շրջանում բավականին դժվար է եղել հաղթահարելը այն մտածելակերպը, որ «պետությանը հաղթել չես կարող». և քաղաքացիները չեն հավատացել, որ կարող են հաղթել վարչական մարմնին, և վարչական մարմիններն են սրերով ընդունել իրենց դեմ ընդունված վարչական դատարանի վճիռները. «Այժմ այդ իրավիճակը էականորեն փոխվել է»:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահը նաև պատասխանեց ունկնդիրների թե մասնագիտական, թե անձնական նախասիրություններին վերաբերող հարցերին: Այն հարցին, թե ինչպե՞ս է վարչական դատարանը որակյալ կադրեր ընտրում, երբ այս ճյուղը բավականին նոր է (առաջին ատյանի վարչական դատարանը հիմնադրվել է 2008թ-ին) և համալսարաններում էլ առանձնահատուկ շեշտադրումներ չեն արվում այս ոլորտի վրա, Հովսեփ Բեդևյանը պատասխանեց, որ իսկապես դա բարդ խնդիր է: Օրինակ, օգնականի դեպքում դատավորն ինքն է ընտրում նրան և աշխատում, սովորեցնում, որակյալ կադր պատրաստում:

Հարց տրվեց նաև դատական աշխատաողների աշխատավարձերի վերաբերյալ: Հ. Բեդևյանը նշեց, որ աշխատավարձերի ցածր լինելու պատճառով հաճախ որակյալ կադրերը նախընտրում են մասնավոր սեկտորում աշխատել և դատարանում աշխատանքի ընդունվելու միակ մոտիվացիան այն է, որ հետագայում կարող են դատավոր դառնալ:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի հետ հանդիպումից հետո դպրոցի ունկնդիրները ներկա գտնվեցին նաև մի քանի դատական նիստերի՝ վարչական վերաքննիչ ատյանում:

Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը

«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր

Լիազորագրի կազմման հմտությունների ուսուցանում Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ժամանակ

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց. թեման՝ անգլերեն իրավաբանություն և վարչական ակտեր

Հայցադիմումի կազմման հմտությունները՝ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի հերթական թեման

Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել