Գարիկ Հախնազարյանը Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց էր եկել պրակտիկ հմտություններ ձեռք բերելու համար, օրինակ՝ ինքնուրույն փաստաթղթեր կազմել, արդեն իսկ ունկնդրի ակնկալիքները արդարացվել են. «Հիմա կարող եմ ասել, որ բավականին մեծ առաջընթաց եմ արձանագրել, կարող եմ ինքնուրույն հայցադիմում, դիմում և հարցում կազմել»,- ասաց իրավագիտության ֆակուլտետի ուսանողը:
Գարիկի խոսքերով՝ բուհում ուսանողները ստանում են ընդհանրական գիտելիքներ, մինչդեռ դպրոցում՝ խորացված գիտելիքներ են ստանում. «Խորացված ես անցնում առարկաները, հայցադիմում ես գրում, ստուգում են, միասին քննարկում եք, ինչը բուհում զուտ ռեսուրսների պատճառով չի կարող իրականանալ: Այստեղ դու քո բոլոր սխալներն իմանում ես»,- փոխանցեց նա:
Դպրոցում տիրում է դրական և ընկերական մթնոլորտ: Ասում է մեր զրուցակիցը. «Մարդ հաճույքով է գալիս դպրոց, սա շատ կարևոր հանգամանք է: Շրջապատը ամեն դեպքում կարևոր է, դասախոսները լավն են, իսկ գիտելիքները մատչելի են մատուցվում»,- եզրափակեց նա:
Դպրոցի հերթական թեման կատարողական և հանձնման ընդունման ակտերի կազմման հմտություններն են, դասավանդում էր փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Ունկնդիրների հետ հանդիպում ունեցավ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը՝ նրանց հետ քննարկելով կատարված աշխատանքներն ու նախանշելով անելիքները:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Դպրոցը շատ մեծ նպաստ ունի իմ որոշման կայացման վրա. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին
Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար