Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրներն այսօր նոտարական պալատում էին, հանդիպումը Նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանի և նոտարներ Վերա Աբաջյանի, Աստղինե Սարգսյանի ու Անուշ Ղուշչյանի հետ էր:
Նոտարական պալատ գնալու առաջարկը ունկնդիրներից Անի Արշակյանինն էր. «Ինձ միշտ հետաքրքրել է նոտարական պալատում կարատվող գործողությունները, բացի այդ, պրակտիկայում հաճախ եմ առնչվում այնպիսի իրավիճակների, որ կապված է նոտարի մասնագիտության հետ, օրինակ՝ ժառանգության ընդունման պարագայում»,- ասաց Անին:
Նա նաև ասաց, որ իրեն մեծ գիտելիքներ է տվել բուհը, միաժամանակ դպրոցը գիտելիքների ամբողջական դարձնելու մի միջոց է. «Այստեղ դու ստանում ես այն գիտելիքները, որոնք հետագայում պետք են գալու աշխատավայրում: Բացի այդ, դպրոցը տալիս է լավ ընկերներ: Ես միշտ շուտ եմ գալիս սեմինարներին, միշտ ակնկալիքները շատ են, փորձում ես որևէ բան չկորցնել»,- նշեց նա:
Նշենք նաև, որ դպրոցի ունկնդիրներից ոմանք ցանկություն ունեն մտնել այս համակարգ, ուստի այս հանդիպումը նրանց համար վճռորոշ էր:
Իսկ գործող նոտարների խորհուրդը մեկն է՝ ինքնակրթվել, զարգանալ ու համառորեն աշխատել՝ սիրելով սեփական մասնագիտությունը:
«Մեր մասնագիտությունը ամենալավ մասնագիտությունն է»,- ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Վերա Աբաջյանը, նա խորհուրդ տվեց պրակտիկ հմտություններ ձեռք բերել, շփվել մարդկանց հետ, ինչպես նմանաբնույթ հանդիպումների ժամանակ:
Նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը ներկայացրեց պալատի գործունեությունն ու կառուցվածքը. «Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է վարչության և երեք մշտական հանձնաժողովների միջոցով: Պալատն օժտված է իրավաբանական հատուկ բոլոր հատկություններով և պարտականություններով»,- ասաց նա:
Բոլոր նոտարները խորհուրդ տվեցին խորացնել պրակտիկ հմտությունները, նրանցից Աստղինե Սարգսյանն ասաց. «Ես 5 տարի շփվել եմ ավարտած, դեռ սովորող ուսանողների ու աշխատանքային փորձ ունեցող անձանց հետ: Ուսանողը պետք է սկզբում պատրաստ լինի ստանալու գիտելիքներ, ձեր ստացած տեսական գիտելիքը 30 տոկոսով է բավական աշխատանքի համար, իսկ օրինակ նոտարի մոտ օգնական աշխատելու համար անհրաժեշտ է 70 տոկոս գիտելիք, որովհետև անձը միանգամից շփվում է քաղաքացու հետ»,- շեշտեց նոտարը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նոտարներին, ուշադրության կենտրոնում օրինակ ժառանգության հաստատման ու սեփականության գրանցման գործարքներն էին և այլն:
Կարդացեք նաև՝
Արժեքավոր գիտելիքներ և խորհուրդներ ենք ստանում. ունկնդիրը՝ Երիտասարդ իրավաբանների դպրոցի մասինս
Բավականին մեծ առաջընթաց եմ արձանագրել. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր
Դպրոցը շատ մեծ նպաստ ունի իմ որոշման կայացման վրա. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին
Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար