Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրներն այսօր սովորում էին փոխառության պայմանագրերի կազմման տեխնիկան և իրավաբանական անգլերեն:
«Իրավաբանական անգլերենը ոչ բոլոր բուհերում են անցնում: Մենք երկրորդ կուրսում ենք անցել, ոչ այդքան խորացված, որ նախադեպեր կարդանք ու վերլուծենք: Ես լավ եմ տիրապետում անգլերենին, ինքս մասնակցել եմ Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղին՝ որպես նիստերի քարտուղար, դատավորների օգնական: Նախորդ տարվանից մրցույթն անգլերեն լեզվով է անցկացվում և մասնակցելու համար պետք է գերազանց տիրապետես: Ես գերազանց տիրապետում են, բայց փաստաթղթային վերլուծության դեպքում զգում եմ, որ կաղում եմ և պետք է դեռ ինձ վրա աշխատեմ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց դպրոցի ունկնդիրներից Արմինե Չախալյանը:
Նա կարևորեց նաև դպրոցի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները, խորհուրդներ և կարևոր տեղեկություններ են իմանում:
«Արժեքավոր խորհուրդներ ենք ստանում նաև դպրոցի կազմակերպիչների կողմից: Օրինակ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերության ղեկավար Կարեն Զադոյանը խորհուրդ տվեց՝ չօգտագործել պայմանագրերի տիպային ձևերը և փորձենք կազմել կոնկրետ իրավահարաբերությունները կարգավորող պայմանագրեր: Քանի որ տիպային ձևերը մանրամասն չեն կարգավորում այդ իրավահարաբերությունները, բացեր են լինում: Ես դեռևս ուսանող եմ, ինձ համար դժվար է պայմանագրեր կազմելը, բայց պետք է փորձեմ ինքս կազմել»,- ասաց Ա. Չախալյանը:
Նա նշեց նաև, որ այժմ դպրոցի շնորհից ստեղծվել է երիտասարդ իրավաբանների համայնք, որտեղ քննարկվում են իրավական տարբեր հարցում, ներկայացնում են իրենց հուզող խնդիրները, ստանում պատասխաններ:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Բավականին մեծ առաջընթաց եմ արձանագրել. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր
Դպրոցը շատ մեծ նպաստ ունի իմ որոշման կայացման վրա. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին
Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար