«Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի շրջանակներում կազմակերպող դասընթացները բավականին արդյունավետ են, սա ոչ միայն տալիս է այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ուսանողի համար, այլ այն, ինչ հարկավոր է պրակտիկ գործունեություն իրականացնելու համար»,- ասում է Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական Լիանա Հարությունյան:
Այսօր նա հանդիպում ունեցավ դպրոցի մասնակիցների հետ և նրանց ներկայացրեց քաղաքացիական դատավարության ոլորտը, մասնավորապես փոխանցեց հմտություններ Վերաքննիչ բողոք գրելու համար:
Վճռաբեկ դատարանի նախագահի օգնականը վստահ է, որ նման դպրոցների առկայությունը կարևոր է. «Երիտասարդները այս պայմաններում ստանում են այն հմտություններ, որոնք ոչ հաճախ են նրանց փոխանցվում որոշ բուհերում: Այսօր ես ունկնդիրներին բաժանեցի համապատասխան դատական ակտ, հանձնարարեցի վերաքննիչ բողոք կազմել, հանձնարարության կատարումից հետո որոշ բացթողումներ ի հայտ կգան ու հնարավոր կլինի դրանք շտկելու,- ասաց նա՝ հավելելով,- Այստեղ յուրաքանչյուր ունկնդիր նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում, ոչ մի հարց առանց պատասխան չի մնում, հնարավորինս փորձում ենք սեղմ ժամկետում տալ ամենակարևոր գիտելիքները»:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից: Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Երիտասարդ իրավաբանների դպրոցը կարևոր է. Ռուբեն Վարդազարյան
«Այստեղ ստանում ես գիտելիքներ, որոնք հետագայում պետք են գալու աշխատավայրում»
Արժեքավոր գիտելիքներ և խորհուրդներ ենք ստանում. ունկնդիրը՝ Երիտասարդ իրավաբանների դպրոցի մասինս
Բավականին մեծ առաջընթաց եմ արձանագրել. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր
Դպրոցը շատ մեծ նպաստ ունի իմ որոշման կայացման վրա. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին
Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար