Պաշտոնյաների ստացած նվերների ռեեստրի կառուցման ճանապարհին․ ի՞նչ քայլեր է այժմ ձեռնարկում ԿԿՀ-ն

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ի պաշտոնե ստացած նվերների հաշվառման, հանձնման գործընթացի ընդհանուր կանոնակարգը ԿԿՀ-ին է վերապահվել դեռևս 2023 թվականից։

«ԲԿԳ գործողությունների հանձնառության շրջանակներում պետությունը ստանձնել էր հանձնառություն՝ ապահովելու նվերների ընդունման սահմանափակումների իրավական կարգավորումների առկայությունը, և երկրորդ՝ էլեկտրոնային ռեեստրի գործարկումը։ Այժմ հանձնառության առաջին մասն ամբողջությամբ ապահովված է, իսկ հաշվառման ռեեստրի հետ կապված հանձնառությունը մասնակի է կատարված»,-ասաց ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը։

2024 թվականին ԿԿՀ-ն նախաձեռնել էր նվերների էլեկտրոնային ռեեստրի կառուցման աշխատանքերը, և միջազգային դոնոր ընկերության ծրագրերի ընդատմամբ պայմանավորված՝ ներկա պահին գործընթացն ընդհատվել է․ հանձնաժողովն այժմ այլընտրանքային ճանապարհներ է փնտրում՝ այդ թվում նաև աշխատելով կառավարության հետ ֆինանսավորման և ռեեստրի կառուցման աշխատանքները շարունակելու ուղղությամբ

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել