Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, Ջամշլու, Ավշեն, Մելիքգյուղ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: