ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։
Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։
Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Արագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Վարորդներին հորդորում ենք մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։