Կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է

Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:

Այս մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից։

Չնայած սրան, Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։

Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է` կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս, օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր, օգտագործել հակամիջատային ցանցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել