Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, Փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ փրկրար ծառայությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Կան հրդեհի ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել