Գիտական ոլորտում կապիտալ ներդրումները 2018թ նկատմամբ 2025թ-ին ավելացել են 181 տոկոսով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակից։

Նախագծի 2․1՝ Կառավարում և ֆինանսավորում հատվածում նշվում է՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի պետական ֆինանսավորման ծավալները 2010 թվականից գրանցել են որոշակի աճ` 2015 -2018 թվականներին հասնելով 13-14 մլրդ ՀՀ դրամի սահմաններին, ինչը տատանվել է ՀՆԱ-ի 0.24%-0.28%-տիրույթում: Գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի պետական ֆինանսավորման ծավալները 2019-20 21 թվականներին բացարձակ արժեքով աճել են` 16.7 մլրդ ՀՀ դրամից մինչև 19.8 մլրդ ՀՀ դրամ` կազմելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) համապատասխանաբար 0.25 և 0.28 տոկոսները: 2022 թվականից, համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, մեկնարկել է պետական բյուջեով հետազոտությունների և մշակումների ոլորտային ֆինանսավորման կտրուկ ավելացման գործընթացը, որն իրականացվել է թիրախային մի շարք ուղղություններով: 2022 թվականին հատկացվել է 29.78 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ընդհանուր ծրագրերի մասով աճել է 50.4%-ով` տվյալ տարվա համար կազմելով ՀՆԱ 0.38 %: 2023 և 2024 թվականներին ոլորտում պետական ներդրումների ծավալը շարունակել է ավելանալ, այդ թվում ՝ 2023 թվականից առաջին անգամ առանձին միջոցառումներով ոլորտում կապիտալ ներդրումների իրականացմամբ, այդպիսով 2018 թվականի նկատմամբ 2025 թվականին գրանցելով ոլորտին հատկացումների 2.8 պատիկ կամ 181% ավելացում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել