Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամը

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն ՀՀ դրամը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել