Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

Iravaban.net-ի հաղորդմամբ, 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կյանքից հեռացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո, գլխի ծանր վնասվածքներով Հրանտ Եպիսկոպոսյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի ծանր վիրահատության: Վիրահատությունից հետո նա գտնվել է կոմայի մեջ և այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է:

Iravaban.net-ը իր խորին ցավակցությունն է հայտնում Հրանտ Եպիսկոպոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ այս ծանր կորստի կապակցությամբ։

Iravaban.net-ը հետագայում կհայտնի հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների մասին մանրամասներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել