Գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին

Ինչպես հայտնել էր Iravaban.net-ը, 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կյանքից հեռացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո, գլխի ծանր վնասվածքներով Հրանտ Եպիսկոպոսյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի ծանր վիրահատության: Վիրահատությունից հետո նա գտնվել է կոմայի մեջ և այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է:

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ ինչպես հայտնում են Եպիսկոպոսյանների ընտանիքից, հոգեհանգիստը տեղի կունենա 14.10.2025-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն տեղից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել