Իմ ուժ, իմ հենարան, էս կյանքում ոչինչ ու ոչ ոք չկարողացավ կոտրի մեզ, բացի քեզնից. Ելենա Եպիսկոպոսյան

Ինչպես տեղեկացնում  է Iravaban.net-ը, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի աղջիկը՝ Ելենա Եպիսկոպոսյանը կատարել է հետևյալ գրառումը հոր մասին.

«Պապայիս նման երկրորդ մարդ գոյություն չուներ: Ավելի արժանի էակ չեմ ճանաչում ուղղակի , որ գեներալի կոչմանը էդքան համապատասխաներ: Ուղնուծուծով գեներալ` համեստագույն, հայրենասեր, արդարամի, ճիշտը սիրող: Երբեք չէր չարանում, մեր մեջ էլ էր արգելում նենգությունը, չարը, սուտը, անարդարությունը, որ մեկից էլ բողոքում էինք միշտ մեր վրա էր ջղայնանում, կողքիններիս վատ պահվածքի համար մեզ էր կշտամբում ու ամոթանք տալիս:

Իմ մաքրության ու լուսավորության հոմանիշ , իմ տեսած լավագույն տղամարդու, հոր ու «ձեդայի» օրինակ: Ինչքան էիր Մանուելին դու պաշտում ու ձեդայի տղեն ասելով ման գալիս, ու էտ վատ պահիդ էլ մենակ քեզ թոռդ էր հետաքրքիր:

Իմ ուժ, իմ հենարան, էս կյանքում ոչինչ ու ոչ ոք չկարողացավ կոտրի մեզ, բացի քեզնից….

Հոգեհանգիստը տեղի կունենա 14.10.2025 -ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն տեղից»:

Ավելի վաղ Iravaban.net-ը տեղեկացրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կյանքից հեռացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո, գլխի ծանր վնասվածքներով Հրանտ Եպիսկոպոսյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի ծանր վիրահատության: Վիրահատությունից հետո նա գտնվել է կոմայի մեջ և այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչպես հայտնում են Եպիսկոպոսյանների ընտանիքից, հոգեհանգիստը տեղի կունենա 14.10.2025-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն տեղից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել