Փաշինյանը մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի վերաբերյալ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։

Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել