Զինված հարձակում Երևանում․ օր 8-րդ

Այսօր Արցախի պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել` մանրամասնելով, որ իր միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկա­յացուցչի հետ միասին, որին ներկա էր նաև «Հիմնադիր խորհրդա­րանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, իրենք «Վարդաշեն» քրեակա­տա­րողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որևէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է Նախագահի հրաժարականի պա­հանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետության Նախագահին: Իրեք անմիջապես կատարել ենք իրենց խոստումը, փոխանցել հարցերը: Արդեն ունենք նաև Հանրապետության Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները»:

Զինված խումբը այս պահին չի պատրաստվում հանձնվել, նրանք միայն սոցիալական ցանցով հայտնել են, որ անջատել են տարածքի էլեկտրականությունը և «Ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել»:

tesuch_4587

Հուլիսի 23-ին ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց` տեղեկացնելով, թե ովքեր են ձերբակալվել «Սասնա Ծռեր» խմբին աջակցելու գործով: Զինված խմբի անդամների հետ բանակցության մեջ մտավ Արցախի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, արդյունքում պատանդներն ազատ արձակվեցին: Նույն օրը զինված խումբը ասուլիս տվեց և շփվեց լրագրողների հետ:

Հաղորդագրություն տարածեց նաև ՀՔԾ-ն, ըստ որի` Մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերևույթ  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

18351_b

«Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը»,- հուլիսի 22-ին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժս Սարգսյանը: Այնուհետև ԱԱԾ-ն կոչով դիմեց քաղաքացիներին` նշելով նաև, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:

Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստը, որի ընթացքում փաստաբանները քննադատեցին ոստիկանների գործողությունները:

Երեկոյան ցույցերը շարունակվեցին, որը ղեկավարում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Untitled-2

Հուլիսի 21-ին բախումները ոստիկանների ու քաղաքացիների միջև շարունակվեցին ավելի լայն թափով: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ: Եղավ 5 տասնյակից ավելի վիրավոր: Լարված պահերը մի քանի ժամ շարունակվեեցին: Բռնության ենթարկվեց նաև Իրավաբան.net-ի լրագրողը: 21-ի բախումների արդյունքոմ 130-ից ավելի քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Ցուցարարներին բռնի գործողություններից զերծ մնալու կոչով հանդես եկավ ԵՄ-ի տեղական ներկայացուցչությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում  ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ, 16 հոգի ձերբակալվեց: Կառավարության նիստին, անդրադառնալով կատարված դեպքերին, հայտարարություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ անում է  ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»:

1469040582-2008-440x307

Հուլիսի 20-ին ոստիկանները հողին հանձնեցին ամսի 17-ին ՊՊԾ գնդում հրաձգության ժամանակ զոհված Արթուր Վանոյանին: Նույն օրը զինված խմբի երկու անդամների ծնողները Պավել Մանուկյանին խնդրեցին բաց թողնել իրենց որդիներին: Գիշերը բախումներ տեղի ունեցան ոստիկանների և քաղաքացիների միջև, բախումները սկսվեցին Սարի Թաղից, այստեղ բնակիչները հարձակվել էին ոստիկանների վրա:

DSC04935

Արդեն երրորդ օրն է, ինչ ՊՊԾ գունդը գրավված է։ Գնդին հարող փողոցները փակ են, ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ գնդին։

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, ԱԱԾ-ն ՊՊԾ-ի գունդը գրավված անձանց անվանել է «զինված խումբ», մինչդեռ երեկվա հաղորդագրության մեջ նրանք ահաբեկիչներ էին․ «Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»,- երեկ հայտարարել էին ԱԱԾ-ից: Թե ինչ է նշանակում որակումների նման փոփոխությունները, կարելի է միայն ենթադրել, սակայն փաստ է, որ ԱԱԾ-ն շարքային հաղորդագրություններ չի տարածում։

Առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի տվյալներով՝ ոստիկանությունը համակարգված կերպով վերջին օրերին զրկում են քաղաքացիներին իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից։

DSC04891

Հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: Այս մասին հայտարարեց ԱԱԾ-ն։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Մինչդեռ խմբի անդամները փոխանցում էին, որ ազատ են արձակել երիտասարդ ոստիկանի, ում նշանադրության արարողությունը պետք է առաջիկայում տեղի ունենա։ Ներկայումս 4 պատանդ կա տարածքում։

Նույն օրը երեկոյան քաղաքացիները հավաքվեցին Ազատության հրապարակում։ Նրանք որոշեցին միանգամից գնալ Խորենացի փողոց, սակայն սկզբում ոստիկանները պատ կազմած արգելեցին նրանց երթը, իրավիճակը լարվեց, եղան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև։ Ավելի ուշ քաղաքացիներն ու ոստիկանները համաձայնության եկան ու երթով գնացին դեպի փակված Խորենացի փողոց։

DSC04890

Հուլիսի 17-ին՝ կիրակի օրը վաղ առավոտյան սոցիալական ցանցում տարածված տեսանյութով սկիզբ դրվեց այն իրավիճակին, ինչ հիմա կա։

Այնուհետև եղավ պաշտոնական հաղորդագրությունը՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից․ «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց»:

Զինված անձիք մուտք են գործել առավոտյան 05։20-ի կողմերը, բնակիչները լսել են աղմուկ և կրակոցներ։ Բախումների հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել էին զինված խմբի անդամներ, որոնցից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, ինչպես նաև ոստիկաններ, որոնցից երկուսի վիճակն այժմ բավարար է։

Զինված խմբի անդամներն իրենց կոչում են «Սասնա Ծռեր» խմբավորում, նրանց մեծ մասը «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամներն են։

crer

Խմբավորումը պահանջում է ազատ արձակել իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, բանտարկյալներ Հայկ Կյուրեղյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին։

Ի սկզբանե խմբավորման հետ բանակցելու էին գնացել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Խմբի անդամները նրանց պատանդ են վերցրել։

Այն ընթացքում, երբ իրավապահներն ու զինված խմբի անդամները բանակցում էին, Երևանում և մարզերում ոստիկանները բերման էին ենթարկում քաղաքացիական ակտիվ անձանց, խուզարկումներ իրականացնում զինված խմբի անդամների տներում։

DSC04903Առաջին իսկ օրը զինված խմբի անդամները հայտարարեցին, որ չեն պատրաստվում հանձնվել, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել ներկայացված պահանջը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

Կիրակի օրը Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության ժամանակ ընդգծվեց, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Նույն օրը ՊՊԾ գնդում եղավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նկարահանեց խմբի անդամներին։

Թեև ամսի 17-ին մինչև կեսօր սոցիալական ցանցերն արգելափակված էին Հայաստանի տարածքում, սակայն կեսօրից հետո դրանք բացվեցին, ստեղծվեցին իրադարձությունների էջեր, որոնց հեղինակներն կոչ էին անում քաղաքացիներին փողոց դուրս գալ։ Հուլիսի 17-ին ողջ օրը ոստիկանների կողմից ցուցարարներ են տարվել բաժանմունքներ, այնուհետև նրանք ազատ արձակվեցին։

Այդ ողջ ընթացքում փաստաբաններն ահազանգում էին մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում էին ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառված բռնի ուժի վերաբերյալ, թեև այս խնդիրը հայտնվել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության կենտրոնում, սակայն նա անհասցե և անգամ ոստիկանների գործողությունները արդարացնող հայտարարություն էր անում՝ նշելով․ «Թեև հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որևէ միջամտություն և պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները», ընդ որում՝ ՄԻՊ աշխատակազմը կարևորում էր նաև այն, որ ոստիկանների կողմից արդեն իսկ նախաձեռնվել է քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու հայտարարությունների ստուգման ընթացակարգեր։ Չնայած ՄԻՊ-ի ոգևորվածության, ոստիկանական ուժերի կողմից բռնությունները շարունակվեցին նաև հուլիսի 18-ին։

Ստորև ներկայացնում ենք նաև իրադարձությունների վերաբերյալ համառոտ ինֆոգրաֆիկան․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել