Հարձակվել են Իրավաբան.net-ի լրագրողի վրա, հարվածել, գցել գետնին ու ստիպողաբար վերցրել տեսագրության չիպը

Այսօր գիշերը 03։00-ից մինչև 03։25-ը Տիգրան Մեծ պողոտայից մի քանի երիտասարդներ վազքով գալով Խորենացու փողոց, որտեղ այժմ անցկացվում էր բողոքի ցույցը, հայտնել են, որ ոստիկանները ուժեր են կուտակում պողոտայում։

Իրավիճակը լուսաբանելու համար դեպքի վայր է գնացել Իրավաբան.net կայքի լրագրողը։ Հասնելով Տիգրան Մեծի պողոտա, նա նկատել է, թե ինչպես են ոստիկանները շարք կազմած առաջանում կամրջի տակով, նրանց դիմաց 5-6 քաղաքացիական հագուստով անձինք քարեր ու շշեր էին նետում Տիգրան Մեծի պողոտայի մյուս հատվածում գտնվող թվով ավելի շատ քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Իրավաբան.net-ի լրագրողը նկարահանել է միջադեպը, որից հետո մոտեցել է դեպի նշյալ քաղաքացիական հագուստով անձանց։ Նրանք հորդորել են լրագրողին անցնել իրենց կողմը՝ ասելով, թե այնտեղ անվտանգ է, այնուհետև պահանջել են անջատել տեսախցիկը:

Լրագրողը անջատել է տեսախցիկը, սակայն քաղաքացիական հագուստով անձիք մոտենեցել են, քաշքշել նրան, հոգեբանական ճնշման ենթարկել, գցել են գետնին, այնուհետև հարվածել ու պահանջել իրենց տալ տեսախցիկի չիպը: Բռնության չիպը վերցնելուց հետո  քաղաքացիական հագուստով անձիք թույլ են տվել նրան լքել տարածքը։

Դեպքից հետո լրագրողը ենթարկվել է բուժզննության՝ շտապօգնության կանչով, այս մասին տեղեկացվել է նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետին, ինչպես նաև ՄԻՊ-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել