ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում կրակոցները սկսվել են վաղ առավոտյան՝ ժամը 5-ի կողմերը: Էրեբունու բաժնի մոտ գտնվող շենքի բնակիչները այդ ժամերին վեր են թռել և մոտեցել պատուհաններին. «Ահավոր աղմուկ էր, վերև էին կրակում, կրակոցները շատ-շատ էին»,- մեզ ասացին բնակիչները: Որոշ ժամանակ անց կրակոցները դադարել են:
Այս պահին ոստիկանության նշյալ գումարտակում հանդարտ է: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու անգամ մտել է գնդի տարածք: Նա ասում է, որ մտնելով նկատել է, որ խմբի անդամները հանդարտ զրուցում են ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Պատգամավորի փոխանցմամբ՝ գումարտակի ներսում են նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անձիք, ովքեր մտել են գումարտակ իրենց անվանում են Սասնա ծռեր նախաձեռնության անդամ: Ըստ Փաշինյանի՝ այս անձիք հանձնվել չեն պատրաստվում:
Իրավաբան.net