Իրավապահ մարմինները չեն պատրաստվում կատարել զինված խմբի կողմից ներկայացված Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջը

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը քիչ առաջ պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ զինված խումբը ներկայացրել է ընդամենը մեկ պահանջ, այն է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, այլ պահանջներ նրանք չեն ներկայացրել: Ներկայումս իրավապահ մարմինները նրանց հետ բանակցություններ են վարում և ոստիկանությունը հորդորում է զինված խմբին հանձնվել իշխանությանը:

Լրագրողների այն հարցին, թե իրավապահ մարմինները կատարելու են ներկայացված պահանջը և ազատ արձակելու են Ժիրայր  Սեֆիլյանին, փոխոստիկանապետը նշեց. իհարկե ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել