ՊՊԾ գնդի բացառիկ կադրերը վերին կետերից

Անորոշ ժամանակով արդեն երրորդ օրն է, ինչ դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում: Սա պաշտոնական լրահոսից։

Սարի Թաղ բարձրացող ճանապարհահատվածը ամայացել է, այստեղով մեքենաներ չեն անցնում։ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի մոտ գտնվող կամուրջը փակել են ճանապարհային ոստիկաններ։

Գնդի հարակից շենքերի վերին հարկերում ոստիկաններ են, բնակչություն այս շենքերում կա, տեղեկությունները, որ տարհանել են իրենց, հենց բնակիչները հերքում են։

Ոստիկանական ուժերի կուտակում այս պահին չի նկատվում, տեղ-տեղ կանգնած են ջրցան մեքենաներ, շրջում են կարմիր բերետավորները։

Իրավիճակը համեմատաբար հանդարտ է։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել