Փաստաբանները խստորեն դատապարտեցին ոստիկանների գործողությունները․ նրանք խոչընդոտել են պաշտպանների աշխատանքին

Այսօր՝ հուլիսի 22-ին  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում  տեղի ունեցավ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստը։ Քննարկման թեման վերջին օրերին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցած հավաքների բերման ենթարկված մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբանների մասնագիտական գործունեությանը ՀՀ ոստիկանության կողմից խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալու հարցն էր:

Նիստին ներկա էին նաև այն փաստաբանները, որոնց իրավունքները խախտվել են ոստիկանների կողմից։

Նիստը նախագահող փաստաբան Կարեն Մեժլումյանն իր խոսքում ասաց, որ վերջին օրերին այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ փաստաբանը ստիպված էր իր իրավունքների համար բանավեճի մեջ մտնել ոստիկանների հետ։

Ներկա պաշտպանները փաստեցին, որ իրենց իրավունքները այս հինգ օրում բազմաթիվ անգամ խախտվել են։ Փաստաբան Լիանա Բալյանը ասաց, որ ոստիկանական բաժանմունքներում իրեն մոլորեցնում էին և չէին տրամադրություն տեղեկություն իր պաշտպանյալի վերաբերյալ․ «Լիանա բալյան ոստիկանության բոլոր բաժանմունքները խաբում էին ինձ, քաղաքացու գտնվելու մասին մասին ինֆորմացիա չէին տալիս, ու ոչ միայն ինձ, արդյունքում ես չէի կարողանում արդյունավետ պաշտպանել իմ վստահորդի իրավունքները»։

Մյուս փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալը 12 ժամ պահվել է ոստիկանության բաժանմունքում, Նա որևէ կարգավիճակ չի ունեցել։ Բացի այդ, շեշտեց, որ ոստիկանության բոլոր բաժանմունքում, ուր նա գնացել է ակցիաներից հետո, իրավապահները խոչընդոտել են իր իրավունքները, իսկ փաստաբանների այն նկատառումներին, որ գոյություն ունի Սահմանադրություն, օրենքներ, պատասխանել են, թե դուք արդեն զզվացրիք ձեր իրավական հիմքերով։

Փաստաբան Արսեն Մկրտչյանը հավելեց, որ իր դեպքում էլ տառ առ տառ նույն վիճակն է․ «Բերման ենթարկված անձանցից մեկն անգամ շալվարի կարիք ուներ։ Մարդկանց 7-8 ժամ  սոված էին պահում, ոստիկանությունում աննմարդկային տեսարաններ ու վերաբերմունք էր։ Համատարած է այս երևույթը, իմ պաշտպանյալին բերել են գիշերվա չորսին, ձերբակալությունների արձանագրությունը կազմել՝ 20։00-ին։ Քննիչի հետ կարողանում ես խոսես, վստահ եմ՝ իրան պետք չի քեզ խոչըդոտել, սակայն ոստիկանները չեն թողնում բարձրանաս քննիչի մոտ։Մեծ հաշվով քննիչների հետ պրոբլեմ չի եղել»։

Քննարկելով բարձրացված խնդիրները հանձնաժողովը խստորեն դատապարտեց փաստաբանների ու նրանց վստահորդների իկրավունքների ապօրինի սահմանափակումն և ոստիկաններից պահանջեց հետայսու չխոչընդոտել փաստաբանների իրավունքների իրականացմանը։

Հայտարարությանն ամբողջությամբ ծանոթացեք՝ այստեղ։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել